Սիսիանի 3 զինծառայող ձնահյուսի տակ է մնացել․ 2-ին գտել են, 1-ի որոնումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 5-ին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: 

«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք՝ բացի մեկից: Այս պահին որոնողական աշխատանքներ են կատարվում։

Գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: