ՀՀ-ն և Արցախը պետք է հաղթահարեն պատերազմի ֆիզիկական և բարոյական հետևանքները․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սուրբ Ծննդի կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուքում։

«Այսօր հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որը նաեւ համընկնում է Աստվածահայտնության հետ։ Սակայն այս տարի Սուրբծննդյան տոնը մենք կնշենք ծանր սրտերով։ Հայաստանն ու Արցախը պետք է հաղթահարեն պատերազմի ֆիզիկական եւ բարոյական հետեւանքները։

Իմ հայրենակիցները ծանր հարված են ստացել։ Անհրաժեշտ է անհապաղ ապաքինել բազմաթիվ վնասվածքներ։ Մենք պետք է նաեւ ապաքինենք մեր հոգեւոր վերքերը։ Քանի որ Հայաստանը միայն խոցված երկիր չէ, այն նաեւ կանայք են, տղամարդիկ եւ երեխաներ վեր հառնելու արտասովոր համառությամբ եւ ուժով։ Պատերազմ անցած ժողովուրդն արժանի է աջակցության, որպեսզի ամեն ինչ սկսի նորից։

Մենք պետք է հաղթենք այս խավարը յուրաքանչյուրի աջակցությամբ, այնպես, ինչպես իմ «Ռոման» պատերազմի առաջին օրերից։ Ես վստահ եմ, որ մենք կվերականգնվենք, կշարունակենք կառուցել եկեղեցիներ, գրել օպերաներ, նկարել գեղանկարչության գլուխգործոցներ, ստեղծել պատվաստանյութեր, խփել գոլեր, ստեղծել, արարել, ցուցադրել եւ կիսվել աշխարհի հետ։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ...»։

--0--ԿԿ