Արփինե Հովհաննիսյանի բացատրության հիման վրա կհարուցվի՞ քրգործ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի բացատրության հիման վրա նյութեր են նախապատրաստվում, հետաքննության ավարտից հետո պարզ կլինի՝ քրեական գործ կհարուցվի՞, թե ոչ։ Դեռ պարզ չէ»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին հրավիրվել էր ոստիկանություն իր հասցեին համացանցով հնչած սպառնալիքների առնչությամբ, որի մասին պատգամավորի թեկնածուն գրել էր իր ֆեյսբուքյան էջում։