Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե քաղաքի մատույցներում, այլ շատ ավելի հեռու

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News

Տիգրան Աբրահամյան

Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե Շուշիի մատույցներում կամ քաղաքում, այլ շատ ավելի հեռու: Պայմանական Շեխերում, Ասկերանի այն ձորակներում, որտեղից թուրքերը Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն օրեր շարունակ գալիս էին դեպի Շուշի:  Այս մասին հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Երբ հնարավորություն կլինի ավելի մեծ տեղեկատվություն ունենալու, վերլուծության համար ավելի օբյեկտիվ հիմքեր ունենալու համար, դեռևս այս պատերազմի շատ դրվագների պետք է անդրադառնալ, և դերակատարների, և ռազմական գործողությունների մասով»,-նշեց նա:

Անդրադառնալով պատերազմի դադարեցումից հետո Ադրբեջանին անցած տարածքներին՝ Աբրահամյանն ասաց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն անցան Ադրբեջանին, վերջինն ուներ հարավում ռազամավարական նշանակություն․

«Դրանց ավելի ուշ գումարվեցին տարածքներ Զանգելան-Կուբաթլու հատվածում, Հայաստանից էլ Շուռնուխ, Որոտան հատվածները։  Այդ տարածքները ներառված չէին հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք հանձնվում են բանավոր համաձայնությամբ։ Այստեղ հարց է առաջանում, էլ ի՞նչ տարածքներ են բանավոր համաձայնությամբ հանձնվելու Ադրբեջանին, քանի որ այդ թվում ռուսական շրջանակների կողմից շրջանառվում են Տավուշի ու այլ շրջաններից հնարավոր հանձնումների մասին։ Ցավոք, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել ոչ թե կանխատեսումներ, այլ փաստեր, ու քանի դեռ Հայաստանում իշխում է  այս վարչապետը մենք ունենալու ենք նոր կորուստներ»։

--00—ՄՀ