ԵՄ 13 երկրի ԱԳ նախարարներ կոչ են արել պատվաստանյութ տալ ՀՀ-ին և ԱլԳ մյուս երկրներին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News

կորոնավիրուս

Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ասված է Եվրոպական Միության 13 երկրի Արտաքին գործերի նախարարների նամակում:

«Մենք Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում ստեղծել աջակցության մեխանիզմ, ինչպիսին արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար: Մենք պետք է դյուրացնենք կորոնավիրուսի պատվաստանյութերի ձեռքբերումը Արևելյան գործընկերության երկրների համար»,- ասված է նամակում:

Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:

 --00—ՄՀ