Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կրոտոնե»-ին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

Մխիթարյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Կրոտոնե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց ստանալով Մխիթարյանի փոխանցումը «Ռոմա»-ին առաջ մղեց Մայորալը: Հաջորդիվ հավասար պայքար էր ծավալվել դաշտում` թիմերը փոխանակվում էին գրոհներով: Բայց «գայլերը» կարողացան օգտագործել հակագրոհը և 28-րդ րոպեին նույն Մայորալը դարձավ դուբլի հեղինակ` գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:

Հանդիպման 34-րդ րոպեին «Կրոտոնե»-ի ֆուտբոլիստնեերը խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մխիթարյանը` Սերիա Ա-ի այս մրցաշրջանում խփելով իր 8-րդ գնդակը: Երկրորդ կեսում «Կրոտոնե»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել 71-րդ րոպեին: «Կրոտոնե»-«Ռոմա»` 1:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխթիարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր,  սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի հունվարի 10-ին` մրցելով «Ինտեր»-ի հետ:

 --00—ՄՀ