Այս իշխանություններն «ավերածություններ են գործել ՀՀ քաղաքացիների սրտերում»․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Վաղը Հայաստանը լինելու է մի այնպիսի քաղաքական խմբավորման ձեռքերում, որը գերադասում է նեղ քաղաքական շահը պետական և ազգային շահերից։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Այս ընթացքում ծագած բազմաթիվ մարտահրավերներ են եղել, հիշատակենք, օրինակ ՀԱՊԿ քարտուղարի շուրջ ծավալվող դիվանագիտական սկանդալը, բավարար է հասկանալու, որ Հայաստանի գործող իշխանությունները ադեկվատ չեն Հայաստանին նետված մարտահրավերներին։  Սա ոչ այնքան ընտրարշավային մտահոգություն է, որքան՝ հետընտրական»,– ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները նաեւ «ավերածություններ են գործել ՀՀ քաղաքացիների սրտերում եւ մտածելակերպի մեջ, խախտել են եւ խախտում են ոչ միայն գրված օրենքներ, այլեւ՝ բազմաթիվ չգրված օրենքներ»։

«Եւ այս ավերածությունները, որոնք կատարել է իշխանությունը մեր քաղաքացիների հոգիներում եւ սրտերում ՝ ատելության սերմանումից սկսած մինչեւ արժեհամակարգային ճգնաժամի, երբ հայ հասարակությանը ընտրարշավի անվան տակ փորձում են մատուցել եւ փաթաթել պարանոցին կեղծ արժեքներ։ Խոսքը վերաբերում է իշխանափոխությունը արցախյան ազատամարտից վեր դասելու իշխանական քարոզչամեքենայի ճիգերին։ Դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները չունեն ազգային արժեհամակարգային հենք»,– ասաց Աշոտյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս