Կոնգրեսը հաստատեց Բայդենի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News

Բայդեն

ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը համատեղ նիստում հաստատել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը՝ նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ԱՄՆ Կոնգրեսը Բայդենին նախագահի պաշտոնում հաստատեց ավելի քան 270 ընտրական ձայնով։

Կոնգրեսում ընտրությունների արդյունքների հաստատմամբ՝ Թրամփը հնարավորություն չունի սահմանադրորեն վիճարկել ընտրությունների արդյունքները:

Դատարանները նույնպես անօգուտ են. Օրենքը նրանց թույլ չի տալիս բեկանել Կոնգրեսի օրինականորեն կայացրած որոշումը:  Ոչ մի արտակարգ իրավիճակ կամ արտակարգ դրություն չի օգնի Թրամփին մնալ իշխանության:

--00--ԱԹ