Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News

Խաշմանյան

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում են ակումբից:

«Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:

«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»,- տեղեկացնում են ակումբից:

--00--ԱԹ