Արդյունավետ է հյուրանոցը, գույքը նվեր ընդունելը, քան 1 տարի դատին սպասելը․ Նարեկ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Պետական գույքի կառավարման կոմիտեն սպասում է Արմեն Ավետիսյանին ու Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության վերաբերյալ վերջնական հանձնարարականի։ 

«Չի բացառվում, որ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ընդունել: Մյուս կողմից էլ, կառավարությունն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ հաշվի նստելով կամ հաշվի չնեստելով այդ որոշման հետ», - ասել է Բաբայանը և տեղեկացրել, որ եթե ապօրինաբար է ձեռք բերվել այդ գույքը, ավելի հավանական է, որ այն բռնագանձվի:

«Այդ պարագայում տրամաբանական չէ նման նվեր ընդունելը, բայց մյուս կողմից էլ, ժամկետների առումով, շատ ավելի արդյունավետ կլինի նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին՝ մեկ տարի անց, կամ ինչքան կտևի», - ասել է Բաբայանը։