Արմեն Ավետիսյանի՝ պետությանը նվիրած հյուրանոցը հնարավոր է՝ աճուրդով վաճառվի․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արմեն Ավետիսյանի՝ պետությանը նվիրաբերած հյուրանոցի սեփականաշնորհման գործընթացից։

«Պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարական է տալիս և սկսվում է գործընթացը:

Կոնկրետ «Գոլդեն Փելիսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, ինչպես կարգն է կշրջանառվի և դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, որից հետո արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո կհամարվի պետական գույք», - ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և տեղեկացրել, որ հյուրանոցը պետությանն անցնելուց հետո հնարավոր է՝ աճուրդով վաճառվի։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս