Տավուշի մարզպետարանը հերքում է տեղեկատվությունը, թե Տավուշի մարզից տարածքներ են զիջելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ասված է Տավուշի մարզպետարանի հայտարարության մեջ:

--00—ԼՄ