Արցախ հասնելու համար ոչ մեկ երաշխիք չունի․ ո՞ւր գնան, եթե չեն երաշխավորում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

«Ոչ մեկ երաշխիք չունի՝ էդ երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ։ Թող ինչ-որ մեկը նախարարությունից գա, ու ասի, որ մեր երեխաներին Հայաստանի զորամասեր են տանում»,- այս պահանջով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ, մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց երեխաներին Արցախ չտանեն, որովհետև ճանապարհը վտանգավոր է։

«Թող կոնկրետ զորամասի  համար ասեն, մեր երեխաներին բարի ծառայություն, թող գնան մեր հող ու ջրի,  մեր հայրենիքի համար ծառայեն։ Արցախ հասնելու համար ոչ մեկ երաշխիք չունի, ում հարցնում ես ոչ մեկ չի ասում, որ երաշխավորում են, ո՞ւր գնան, եթե չեն երաշխավորում»,- նշեց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը։

--00--ԱՀ