Պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել․նախատեսվում է չպայթած ռազմամթերքի վնասազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

ԱՀ Արտաքին իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։

Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։

--00--ԱՀ