Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել՝ 34 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել է ևս 34 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը: 

Վերջին 24 ժամում կատարվել է 5265 թեստավորում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Ապաքինվել է ևս 494 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 728:

--00--ԱՀ