Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է երկու նախկին պետծառայող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Դինք

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հունվարի 6-ին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

«Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար։

Նշվում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։

Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։ Դինքի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից»։

-00--ԱՀ