Մայր Աթոռը 10 բնակարան կընծայի երկրաշարժից հետո տնակներում ապրող ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին Մայր Աթոռը սոցիալական ծրագիր է սկսում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամսվա ընթացքում՝ ծրագրի առաջին փուլում, կընծայվի 10 բնակարան, որից 7-ը՝ Գյումրիում, 3-ը` Սպիտակում: