«Ռեալը» Զիդանից հետո գլխավոր մարզիչի պաշտոնը կվստահի Ռաուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

սպորտ

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կվստահի Արքայական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին, հաղորդում է AS-ը։

«Ռեալը» դիտարկում էր նաեւ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը, սակայն նա գլխավորեց Ֆրասիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն։

43-ամյա Ռաուլը 2018 թվականից մարզչական աշխատանք է կատարում «Ռեալի» պատանեկան թիմերում։ 2019թ․ մայիսից նա «Ռեալի» պահեստային թիմի գլխավոր մարզիչն է։ «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմը 2020թ․ օգոստոսին նվաճեց ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի գավաթը։

--0--ԿԿ