Դեկտեմբերին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 184 ծնունդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 8,  24News 

նորածին

2020 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի՝ ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ՝ 105 տղա և 79 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 106 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Սևանի, 25 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի 12 ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1893 ծնունդ, որոնցից 1006-ը եղել են տղա, 887-ը՝ աղջիկ երեխաներ։

 --00—ՄՀ