Նույնիսկ «դուխ» չեք անում մի բան խոսել, բա ստորագրելուց հետո ի՞նչ եք անելու

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բայց ինչ հետաքրքիր իսան են իշխանությունները ։
Հասարակությունը  ճղում է ինքն իրեն, փորձելով իրենցից ստանալ ինչ-որ կոնկրետ պատասխան, թե ինչ է նախատեսվում Մոսկվայում, իսկ իրենք լուռ` մի տեղ թաքնված, ծպտուն չեն հանում։
Եթե այդպիսի  ահավոր իրավիճակ է, որ նույնիսկ «դուխ» չեք անում մի բան խոսել, բա ստորագրելուց հետո ի՞նչ եք անելու։
Չնայած ես կարող եմ գուշակել.
ստորագրելուց հետո Փաշինյանը մի live կմտնի, կամ մի մեծ հոդված կգրի, որում շատ հանգամանալից  կբացատրի երեք «թեզեր»։
1֊ Թուրքերը և ադրբեջանցիները լավն են, իրենց հետ պետք է քիրվայություն անել, քանզի դա կփրկի հարյուր հազարավոր  կյանքեր և կստեղծի  միլիոնավոր  աշխատատեղեր:
2֊ Հոդված կգրի, թե ինչու է մեզ պետք ԱՆՊԱՅՄԱՆ թուրքին ու ադրբեջանցուն  հանձնել հայկական հողերը և որքանով դա ձեռնատու կլինի մեր անվտանգության համար (այս մասը իր մոտ շատ լավ է ստացվում`լուրջ դեմքով հիմնավորել  ազգային ինքնասպանության անհրաժեշտությունը)
3֊ Եվ իհարկե վերջում բոլորին ապացուցել, որ Փաշինյանը հեչ մեղք չունի, որ ստորագրելով «եսիմ ինչի տակ" երկիրը և ազգը բերել է ոչնչացման եզրին:
Մեղավոր են շուրջբոլորը` ժողովուրդը, ընդդիմությունը, նախկինները և ապագաները, վատ տարածաշրջանային իրավիճակը, համավարակը, ռուսները, բայց ոչ ինքը...Ինքը ոչ մի բանում մեղավոր չէ։
Հ.Գ.
Մի ձայն հանեք, էդ Մոսկվայում ի՞նչ եք զիջելու  թուրքերին։
Հ.Գ.Գ
Հա մեկ էլ մի բան, հարվածային տեմպերով մենք բացում ենք մեր դռները թուրքերի և ադրբեջանցիների առջև։
Հիշեցնեմ, որ ԱԳՆ-ի կայքում տեղադրված է տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի  քաղաքացիները ԱԶԱՏ և առանց արտոնագրի կարող են այցելել Հայաստան։
Ուրիշ լավ ե՞ք»։

 --00—ՄՀ