ԵԺԿ նախագահը ՀՀԿ-ին հաջողություն է մաղթել ԱԺ արտահերթին և մտահոգություն հայտնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Ցանկանում եմ արտահայտել մեր աջայկցությունը ԵԺԿ անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ սերտ գործակցության դիրքերից և որը նախորդ տարի ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաձեռնողն էր»։ Այս մասին արտահերթ ընտրություններին ընդառաջ տարածված հայտարարության մեջ նշել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը։  Հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը կշարունակի հետամուտ լինել ԵՄ հետ համաձայնագրից բխող բարեփոխումները իրականացնելու հարցում, Դոլը ասել է.

«Իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի բազմազանությունն ու ազատությունը, ինչպես նաև արդար ու ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացման նախապայմաններն են»,-ասել է Ժոզեֆ Դոլը՝ նկատելով, որ ուժեղ ընդդիմությունը ուժեղ ժողովրդավարության նշան կլինի։

«Խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է ԵԺԿ նախագահը։

«Հայաստանը մեզ համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում, և մենք սատարում ենք ԵՄ ու Հայաստանի միջև սերտ կապերի հաստատմանը։ Պետք է ավելի խորացնենք ապագա երկկողմ գործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղհասարակության դերը, շարժունակության հարցում գործակցությունը և վիզաների ազատականացման ուղղությամբ քայլերը։ Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն կարող է մեծ ներդրում ունենալ այս հարցում Հայաստանի ու հայ ժողովրդի համար», - ասել է ԵԺԿ նախագահը։