Վերջին 3 ամիսների ընթացքում 5 մարզ ստացել է 765 մլն դոլարի տեխնիկական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության ֆեյսբուքյան էջը:

«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ։

Նշված ժամանակահատվածում շահառու են եղել Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և Ախթալա համայնքները։ Տրամադրված աջակցությունը բազմազան է և ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր և այլն, ընդհանուր առմամբ` 50 միավոր տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։
Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ են լինելու նաև առաջիկա ամիսները, գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով այլ համայնքների»։

--00—ԼՄ