Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24 շենքում հրդեհ է բռնկվել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 20։01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

 --00—ՄՀ