Գաղտնալսումը պարտադիր դառնալու է գործի մաս․ Հայկ Ալումյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողներին տեղեկացրել է, որ փաստաբանական խումբը որոշել է չանդրադառնալ Փաշինյանի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունների ձայնագրությանը։

«Այդ ձայնագրությունն ինքն իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ կարիք չկա մեկնաբանելու։ Սա այն դեպքն է, որ ուղղակի կարելի է դրա ներքո գրել՝ առանց մեկնաբանությունների, և դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է նա։

Հայկ Ալումյանը նաև տեղեկացրել է, որ ձայնագրությւոնը պարտադիր դառնալու է գործի մաս։

Տեսանյութեր

Live

Լրահոս