7 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ-2»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

1

«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը «Արարատ-II»-ի մի շարք ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից:

Թիմից հեռացել են Սուրեն Հովհաննիսյանը, Տաճատ Ներսիսյանը, Ալեքս Մանուչարյանը, Աղավարդ Պետրոսյանը, Նարեկ Պապոյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Էրիկ Քոթանջյանը։

Ակումբը շնորհակալություն և հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին իրենց հետագա կարիերայում:

--00—ԼՄ