Երևանի քաղաքապետն արձակուրդում է. աշխատանքի կվերադառնա հունվարի 23–ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

հայկ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Սա Հայկ Մարությանի հերթական արձակուրդն է, որն, ի դեպ, հիմնականում 2020թ․-ի չօգտագործված օրերից է եւ մի քանի օր 2021 թ․-ի արձակուրդայինից։ Քաղաքապետը արձակուրդում կլինի մինչև հունվարի 22-ը ներառյալ»,- ասել է Հակոբ Կարապետյանը։

--00—ԼՄ