ԼՂ-ում ռուս սակրավորները 1 օրում մաքրել են 6,5 հա տարածք, ոչնչացվել է 787 պայթուցիկ նյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները 1 օրում մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 787 պայթուցիկ նյութ։

Ըստ գերատեսչության՝ 2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա:

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը։

Պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում

--00—ԼՄ