Պրեմիեր լիգա․ ներկայացվել են ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News 

լիգա

 Պրեմիեր լիգան ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հավակնորդների ցուցակները։ Քվեարկության արդյունքում հաղթողները հայտնի կդառնան հունվարի 11-ին։

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են դարպասապահ Դամիան Մարտինեսը («Աստոն Վիլա»), պաշտպաններ Բեն Մին («Բարնլի») եւ Ջոն Սթոունսը («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպաններ Թոմաշ Սոուչեկը («Վեստ Հեմ»), Անվար Էլ-Գազին («Աստոն Վիլա») եւ Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), նաեւ հարձակվողներ Մոհամեդ Սալահն («Լիվերպուլ») եւ Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Լավագույն մարզիչի կոչման թեկնածուներն են Կառլո Անչելոտին («Էվերտոն»), Շոն Դայչը («Բարնլի»), Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ») և Դին Սմիթը («Աստոն Վիլա»)։

--00—ՄՀ