Այս ամենի պատասխանատվության հասցեատեր է ոչ թե անհատ գործիչը, այլ հենց ինքը՝ ժողովուրդը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News  

Սենոր

Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, ովքեր իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետևանքները: Ասել է, թե նրանք հաշվարկել գիտեն: Բայց լինում են նաև այնպիսիները, ովքեր գործում են պահի ազդեցության տակ՝ առանց խորհելու հետևանքների մասին: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Առաջինի դեպքում որակումը՝ մտածելու ընդունունակությունն է և հեռատեսությունը, իսկ երկրորդի պարագայում՝ արտաքին գործոններով պայմանավորված ներքին մղումը, ասել է թե՝ մտածելու, նույնն է թե՝ հաշվարկելու անկարողությունը: Քայլերի հաշվարկ անում են նրանք, ովքեր խորապես ու համակողմանի տիրապետում են իրավիճակին, իսկ ներքին մղումով գործողներն ամեն ինչ անում են ստեղծելու անկառավարելի իրավիճակ: Այսօր մեր ժողովուրդն ապրում է հենց այդ իրավիճակում՝ անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ... Աբսուրդը կայանում է նրանում, որ վերջնական արդյունքում այս ամենի պատասխանատվության հասցեատեր է ոչ թե անհատ գործիչը, այլ հենց ինքը՝ ժողովուրդը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ...

Հ.գ.- Չմոռանանք, որ ժողովուրդն է ծնում անհատին, իսկ հետո նրանից ստեղծում գործիչ, ինչպիսին վայել է իրեն... Ցավով, բայց ասում եմ՝ դե, ուրեմն, կորցնելով ու տառապելով շարունակենք վայելել, եթե չենք ուզում ուշքի գալ...»։

--00—ՄՀ