Զգուշացո՛ւմ. Արցախի Նոր Շեն, Այգեստան համայնքներում կլինի չպայթած ռազմամթերքի վնասազերծում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ օրվա ընթացքում, չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում։

ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։

Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։ 

--00—ԼՄ