Խոակին Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News 

Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արժանացել է «FAF համակրանք» 2020-ին: Այս մասին հայտնում է FAF-ի ֆեյսբուքյան էջը։

«FAF համակրանք» նոմինացիան անցկացվում է 12-րդ տարին անընդմեջ։ Ընտրությունը ֆան շարժման անդամների կողմից կատարվում է հետևյալ չափորոշիչներով՝ Ֆուտբոլիստ, կամ ազգային հավաքականի հետ կապ ունեցող ցանկացած անձ, ով հավաքականի նկատմամբ ունեցել է անմնացորդ նվիրում, ցուցաբերել հարգանք երկրպագուների նկատմամբ, ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է համակրանքի անցնող տարվա ընթացքում:

FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ և արտերկրի բոլոր անդամների քվեարկությամբ 2020 թ-ի «FAF-ի համակրանք» նոմինացիայում հաղթող ճանաչվեց Խոակին Կապարոսը։ «FAF համակրանք» նոմինացիայի մրցանակը առաջին անգամ կհանձնվի մարզչի»,- ասված է գրառման մեջ։
 

--00—ՄՀ