Փաշինյանը հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔՊ-ականները հարցնում են, թե ի՞նչ մանդատ են ներկայացնում այն պագամավորները, ովքեր դուրս են գալիս ԻՔ խմբակցությունից:

Իրավիճակի գնահատականներից մեկն այն է, որ նրանք համաձայն չեն Փաշինյանի մոտեցումների հետ, ով հանդիպում էր Լուսավոր Հայաստանի մանդատի հաշվին կուսակցություն ստեղծած և խորհրդարանի ամենաքիչ ձայնը ստացած պատգամավորի հետ: Հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞...

Իրավիճակի գնահատականներից մյուսն էլ այն է, որ և՛ ՔՊ-ականները, և՛ Փաշինյանը շարքային պատեհապաշտներ են, ովքեր իրենց մոտեցումներում առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, ինստիտուցիոնալ պատկերացումներով այլ պահի նեղ շահեկան պատեհությամբ:

Իհարկե, ԻՔ-ի վերաբերյալ կա մի կարևոր նրբություն. նրանք խոստացան ապահովել անհատի երջանկությունը, ձևավորել հոգատար հանրություն և կառուցել հզոր պետություն, իսկ փոխարենը մարդկանց պատճառեցին դժբախտություն, աներևակայելիորեն պառակտեցին հասարակությունը և քանդեցին այն, ինչ լավ թե վատ կառուցվել էր տասնյակ տարիներ»:

--00—ԼՄ