Մարդիկ իրենց կենցաղում պետք է զգան ԵԱՏՄ-ի դրական ազդեցությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, տնտեսության զարգացմանը և ապրանքաշրջանառության աճին նպաստող գործոն։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կայացած ԵԱՏՄ նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ անցած տարվա տարվա համեմատ մոտ 20 տոկոսոսվ ավելացել է ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, մեծացել են Հայաստանից միության երկրներ արտահանվող ապրանքի ծավալները։

«Այդ ամենը փաստում է, որ ԵԱՏՄ-ն էֆեկտիվ ազդեցություն է ունենում Հայաստանի համար։ Հետաքրքրված ենք՝ զարգացնելու հարաբերությունները մեր գործընկերների հետ, ինտեգրվելու գործընթացներում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց կենսակերպում կարողանան զգալ ԵԱՏՄ-ի դրական ազդեցությունը, նրանց կյանքը բարելավվի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեր երկիրը լավ պոտենցյալ ունի, և Հայաստանը հատուկ հետաքրքրվածություն է ցուցաբերում  ԵԱՏՄ «Թվային օրակարգի» հանդեպ։

 «Մենք պատրաստ ենք նպաստել առևտրի ազատ գոտիներ ստեղծելուն։ Ակտիվ գործակցում ենք Իրանի հետ։ Բացի այդ, Հայաստանն առևտրային պայմանագրեր է կնքում Չինաստանի և ԻԻՀ-ի հետ, որոնք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունից հետո կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը։ Դեկտեմբերի 9-ին մենք գնում ենք ազատ ու արդար ընտրության, որից հետո ձևավորվելիք նոր ԱԺ-ն ամեն ինչ կանի քաղաքական ու տնտեսական ասպարեզներում հավասար պայմաններ ստեղծելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց նաև, որ չի պնդում՝ ԵԱՏՄ միջգերատեսչական խորհրդում Հայաստանի ներգրագգածության հարցը քննարկել անհապաղ, այն կարող է ընթացակարգային լինել, սակայն խնդրեց նկատի ունենալ, որ դա նուրբ պահ է մեր երկրի համար։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԵԱՏՄ ներկայացուցիչներին՝ հաջորդ նիստը մեր երկրում անցկացնելու համար։