Մարալ Նաջարյանը գնացել է Շուշի՝ իրերը վերցնելու և գերեվարվել. ՄԻԵԴ-ը զբաղվում է նրա հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպանել են»,–ասել է Սինանյանը։

Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ-ն է զբաղվում Մարալ Նաջարյանի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնել է նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում:

--00--ԱՀ