Փաշինյանի հանձնարարությամբ ԱԱԾ-ն դոսյեներ է կազմել ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

․

Նիկոլ Փաշինյանի գաղտնի ստորագրությունից հետո մենք իմացել ենք աներևակայելի բաներ և ծավալվել է դիսկուրս՝ սա քաղաքական, թե ոչ քաղաքական գործընթաց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Requiem 7. քաղաքականություն» տեսանյութում հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածի մեջ պատճառահետևանքային կապ չկա, բայց ուզում եմ հարց տալ. եթե ամեն ինչ լավ է, ժողովուրդն իրենց հետ է, ինչո՞ւ եք անում ընտրություններ, գնացեք առաջ: Եթե կա խնդիր, ապա այդ խնդիրն ընտրություններով չես լուծելու, որովհետև դա քաղաքական պրոցես է»,- նշում է նա:

Ըստ Միքայել Մինասյան ՀՀ-ում չպետք է լինեն ընտրություններ՝ մինչև չտրվի քաղաքական, բարոյական և ամենակարևորը՝ քրեական գնահատական այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2018-ից մինչև օրս, որովհետև դրանք լի են պետական, ազգային դավաճանություններով:

«Փաշինյանը սովորական ընտրություն կեղծող է, ինքը դա շատ լավ գիտի, որովհետև ինքն էլ է այդ համակարգի մասը եղել։ Նա սովորական շանտաժիստ է, սովորական ընտրակեղծարար, դավաճան ու մարդասպան»,-ասաց նա:

Մինասյանը նշում է, որ այս 2.5 տարվա ընթացքում հավաքեց մի մեծ կոլեկցիա, որովհետև իմքայլականները մինչև կոկորդ մխրճվեցին կոռուպցիայի մեջ։լ Փաշինյանն աչք էր փակում, բայց ինֆորմացիան հավաքում էր:

«Փաշինյանի շրջապատում շատերն են ենթարկվում քրեական հետապնդման, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք կամ ընթացքում են, կամ նյութեր են նախապատրաստվում, կամ փաստերը կան»,- հավելեց նա։

Մինասյանը հայտնում է, որ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին և այս 2.5 տարիների ընթացքում դոսյեներ են կազմվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վրա։ Նրանք, ովքեր ուզում են թիմից գնալ, Նիկոլը կանչում է ու ասում ՝ այս դու չե՞ս այս կինոյում, դե գնա ու խելոք սպասի, թե ինչ պետք է անես: Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաև նրանց համար»:

--00--ԱՀ