ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Սամվելի Քարամյանին հայտնաբերել են մահացած: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Սյունիքի մարզի Թանահատ վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Երեքին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում:
Զինծառայողը Թանահատից էր, երկու տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր: