Երևանում հունվարի 10-13-ը կլինի ամպամածություն և մառախուղ, հունվարի 14-ի երեկոյան՝ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ձյուն եղանակ

Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

--00—ԼՄ