Պուտինը հանդիպում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրները:

Հանդիպմանը մասնակցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

--00--ԱՀ