Ռուս սակրավորները ընդհանուր առմամբ ականազերծել են մոտ 479 հեկտար տարածք, 182 կմ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

Ռուս սակրավորներ շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ 2020-ի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 479.2 հեկտար տարածք, 182.8 կիլոմետր ճանապարհ, 710 շինություն, այդ թվում` 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

--00—ԼՄ