Անկարա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

երկրաշարժ

Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիք շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:  

 «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների հետևանքների կանխարգելման և չեզոքացման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

 

 --00—ՄՀ