Զգուշացում. Ասկերանի և Մարտունու համայնքներում զենք-զինամթերքի վնասազերծում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում:

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

--00—ԼՄ