Ռուսաստանի հայությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիմաց է. պահանջում են վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

Ռուսաստանի հայությունը հավաքվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մոտ՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այդ մասին գրել է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը և կից լուսանկար հրապարակել:

Նախքան Մոսկվա մեկնելը՝ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա: Սակայն ակցիայի մասնակիցներին թույլ չի տրվել փակելու վարչապետի ճանապարհը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով քիչ առաջ ժամանեց Մոսկվա։
Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին- Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

--00—ԼՄ