Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

Վրաստան

Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցանկանում ենք մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ռեժիմը: Մեր խնդիրն Է մինչեւ փետրվարի 1-ն այդ երկու - երեք շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը, եւ մենք կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել Է Տուռնավան

--00—ՄՀ