Նոր մանրամասներ Սիսիանում ձնահյուսի պատճառով մահացած զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած, մահացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Սամվելի Քարամյանն ամուսնացած չէր. եեկու քույր, ծնողներ՝ միջին վիճակում ապրող ընտանիք։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Թանահատ վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը։

Նրա խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Թանահատից 15 կմ հեռավորության վրա։

«Սիսանի դիրքերը շատ բարձր են, մեքենայի ճանապարհից 10 կմ բարձր են, ոտքով են բարձրանում-իջնում։ Իջնելու պահին ձյունը շատ է եղել, եղանակն էլ՝ տաք, հալած ձյան մեծ կտոր եկել հինգ զինծառայողներին վերցրել-տարել է դեպի ձորը։ Նրանց հետևից եկող զինծառայողները հինգից չորսին անմիջապես գտել են, Հայկը խորն է ընկել, չեն գտել»,- հայտնեց Արսեն Օհանյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են տարվել և միայն այսօր՝ երկու ժամ առաջ են գտել 23-ամյա զինծառայողի դին։