Դատապարտյալներն այսուհետ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

Կոչ ենք անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից և պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը:

Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաև տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմին կամ զանգահարել Արդարադատության նախարարության թեժ գծի 85 00 համարին: