Նախորդ օրվա համեմատ դոլարն ու ռուբլին թանկացել են, եվրոն ու ֆունտը՝ էժանացել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

դոլար

Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի՝ դոլարի փոխարժեքը հունվարի 11-ին կազմել է 523.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.97 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 636.84 դրամ՝ նվազելով 2.90 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 706.71 դրամ՝ նվազելով 4.23 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ՝ աճելով 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 448.68 դրամ, ոսկի՝  31,369.88 դրամ, պլատին՝ 18,725.27 դրամ:

--00—ԼՄ