Ի՞նչ փուլում է բնակարանաշինությունը. ԱՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

11

Այսօր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել տարբեր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարն Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը` պատերազմի ծանր հետևանքները մեղմացնելու և վաղվա օրվա հանդեպ հավատը բարելավելու հարցում։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արամ Գասպարյանը, քաղաքաշինական պետական տեսչության պետ Մերուժան Խաչատուրյանը։

--00—ԼՄ