2019-ին ԵԱՏՄ-ն կնախագահի Հայաստանը․ Պուտինը Փաշինյանին հաջողություն է մաղթել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր կայացավ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ անդամ պետությունների նախագահները հանդես եկան իրենց ելույթներում։ Նիստը նախագահող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթի ավարտին հաջողություն է մաղթել  Հայաստանին 2019-ին ԵԱՏՄ նախագահելու համար։

«Հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահությամբ հանդես է գալու Հայաստանը։ Մեր հայաստանյան գործընկերներին մաղթում եմ հաջողություն», - ասել է Պուտինը։