Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Ազգային ժողովի դիմաց՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի գործով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։

Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվելլ էին երկուստեղ հայհոյանքներ:

--00--ԱՀ