ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

․

ԼՂ-ի հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությանը:

«Մարտի 1-ին երեք երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում տրանսպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման գրաֆիկը»,- նշված է հայտարարության մեջ:

«Վստահ եմ, որ այս համաձայնագրերի իրագործումն օգտակար կլինի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի համար, անկասկած օգտակար կլինի տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, ինչը նշանակում է օգտակար կլինի նաև ՌԴ շահերին»,- ասել է Պուտինը:

--00--ԱՀ